Հունիսի 5-ին ահաբեկչական հարձակման ենթարկված ղազախական Ակտոբեում հայտարարվել է ահաբեկչության վտանգի բարձրագույն մակարդակ: Քաղաքացիները համապատասխան sms-ներ են ստանում: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Sms-ներով մարդականց հայտնում են քաղաքում իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի մասին և խորհուրդ են տալիս փողոց դուրս չգալ, եթե չկա խիստ անհրաժեշտություն:
Այս պահին քաղաքում չկա ինտերնետ կապ, բջջային կապն աշխատում է խափանումներով, փողոցներում գրեթե մարդիկ չկան, օդում թռչում են ուղղաթիռներ:
Նշենք, որ երեկ ահաբեկիչները հարձակվել են զենքի վաճառքով զբաղվող խանութի վրա, սպանել վաճառողին և անվտանգության աշխատակցին, վիրավորել երեք ոստիկանի: Երկրորդ խանութի վրա հարձակման արդյունքում գրանցվել է մեկ զոհ և մեկ վիրավոր: Տեղ հասած ոստիկանները ոչնչացրել են երեք ահաբեկչի, մեկին՝ ձերբակալել:
Բացի դրանից, ահաբեկիչները հարձակվել են նաև զորամասի վրա, գրավել ավտոբուս և այլն: Ընդհանուր առմամբ, ահաբեկիչների գործողությունների արդունքում զոհվել է 6 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 10-ի: