Բելգիական Էրմել-Սու-Ուի քաղաքում ուղևորատար և առևտրական գնացքների բախման արդյունքում կա առնվազն 3 զոհ և 40 վիրավոր: Այս մասին գրում է Ինտորֆաքս գործակալությունը՝ հղում անելով Le Soir-ին, որին իր հերթին հղում է անում Սեն-Ժորժ-սյուր-Մեզի ղեկավար Ֆրանսի Դեժոնին:
Զոհերի թիվը պաշտոնական չէ և հնարավոր է փոփոխության ենթարկվի:
Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: