Կանայք, ովքեր երեխաներ ծննդաբերելու փոխարեն ընտրում են կարիերան, թերի են: Նման կարծիք հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Թուրքիայի կանայք և ժողովրդավարությունը» ասոցացիայի նոր շենքի բացման արարողությանը:
«Կանայք, ովքեր ասում են, թե աշխատում են և դրա համար մայր չեն դառնա, իրականում հերքում են իրենց կանացիությունը: Կինը, ով հրաժարվում է մայր դառնալուց, ով իրեն հեռու է պահում տան գործերից, որքան էլ հաջողակ լինի աշխատանքում, մնում է անկատար և թերի»,-ասել է Էրդողանը՝ կոչ անելով բոլորին առնվազն երեք երեխա ունենալ, քանի որ Թուրքիան ունի մեծ ծրագրեր, որոնք իրականություն դարձնելու համար յուրաքանչյուր ընտանիք առնվազն հենց այդքան երեխա պետք է ունենա: