Հասարակություն գլխավոր 

Էրդողանը Գերմանիային մեղադրել է նամիբիացիների ցեղասպանության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կրկին հարձակվել է Գերմանիայի վրա, իսկ պատճառը Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է, այս մասին գրում է Daily Sabah-ը:

«Գերմանիա, ես կրկնում եմ...Դուք պետք է պատասխան տակ 100 հազար նամիբիացիների կոտորածի համար»,-հայտարարել է Էրդողանը Ստամբուլում Սաբհաթթին Զայիմի անվան համալսարանում:

Թուրքիայի նախագահը հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին՝ նշելով, որ Գերմանիան ամենավերջինը պետք է խոսի Հայոց Ցեղասպանության մասին:

Էրդողանի խոսքերով, թուրքական պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ և դրանով տարբերվում է Գերմանիայից:

Նշենք, որ նամիբիացիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 1904-07 թվականներին Գերմանիայի այն ժամանակվա իշխանությունների կողմից: 2004 թվականին Գերմանիան ճանաչեց այդ ցեղասպանությունը:

Նույն շարքից