Հասարակություն գլխավոր 

Սպառնում են սպանել Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին. Die Zeit

Այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, թուրքական ծագում ունեցող գերմանացի պատգամավորներին հաշվեհարդարով են սպառնում, այս մասին գրում է Die Zeit-ը:

Այսպես, կանաչների կուսակցության պատգամավոր Օզքան Մուտլուն հայտարարել է, որ գերմանական խորհրդարանի թուրքական ծագում ունեցող բոլոր 11 պատգամավորներն էլ աննախադեպ քանակությամբ սպառնալիքներ են ստանում:

Նշվում է, որ Անկարայի քաղաքապետը թվիթերյան իր էջում հրապարակել է բոլոր 11 պատգամավորների լուսանկարները, ինչից հետո այդ նկարները տարածվել են սոցկայքերում, իսկ տարածողների հիմնական մասը կոչ է արել սպանել այդ պատգամավորներին. «Թուրքիայում այսպիսի խեելագարների ձեռքով շատերն են սպանվել»,-ասել է խորհրդանականը:

Կրակի վրա յուղ է լցրել նաև Էրդողանը, ով Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավորներին անվանել է Քրդական աշխատավորական կուսակցության շառավիղ:

Նույն շարքից