Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ թուրքական ծագումով պատգամավոր Ջեմ Օզդեմիրի հասցեին ստացվող սպառնալիքներն այն քանակության են հասել, որ Գերմանիայի քրեական գործերով դաշնային ծառայությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել խորհրդարանականի անվտանգությունն ապահովելու համար, այս մասին գրում է Welt am Sonntag-ը:
Քաղաքական գործչի խոսնակը հայտարարել է, որ վիրավորանքներին արդեն վաղուց են սովոր, սակայն այս քանակությամբ սպառնալիքների հետ երբեք չեն բախվել, ուստի ստիպված են կապ պաշտպանել անվտանգության ծառայությունների հետ:
Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագի թուրքական ծագում ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախաձեռնողներից մեկն է և դրա ամենաակտիվ պաշտպանը: