Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փետրվարի 9-ին` ժամը 13:00-ի դրությամբ, 10-15 ավտոմեքենաներ խցանվել են Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Այս պահին ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` մեքենաները խցանումից դուրս բերելու համար:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: