Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաբհաթթին Զայիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ առաջարկել է ստուգել Գերմանիայի Բունդեսթագի այն պատգամավորների արյունը, որոնք թուրքական ծագում ունեն և պարզել արդյո՞ք դա այդպես է:
Էրդողանի խոսքերով, այն մարդիկ, ովքեր ունեն թուրքական արյուն, ուղղակի չեն կարող սեփական անձին մեղադրել Հայոց Ցեղասպանության մեջ:
Նա հերթական անգամ նաև հայտարարել է, որ Բունդեսթագի որոշումն ազդելու է գերմանա-թուրքական հարաբերությունների վրա, սակայն չի ասել, թե ինչպես: