Ռուսաստանը և Վրաստանը միացնող ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել են Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Ժամը 10:00-ի դրությամբ ճանապարհը փակ է տրանսպորտի երթևեկության համար: Երթևեկությունը կանգնեցնելու մասին որոշումը կայացվել է երկու ուղղություններով Վլադիկավկազ-Լարս հատվածում տրանսպորտի շարժի անվտանգությունն ապահովելու հնարավորության բացակայության կապակցությամբ»,- ասել են գերատեսչությունում:
«Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետը փակ է մինչև հատուկ կարգադրությունը:
Վրացական կողմի տվյալներով՝ ճանապարհի ամենավտանգավոր հատվածում ուժեղ ձյուն է տեղում: Զրոյական տեսանելիության և ձնահյուսի առաջացման վտանգի պայմաններում, ինչպես նշվում է, անհնար է ապահովել ճանապարհի լեռնային հատվածներով տրանսպորտի շարժի անվտանգությունը: