Այսօր՝ հունիսի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Քուվեյթում ՀՀ դեսպան նշանակված, բայց դեռ Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը, խոսելով մենաշնորհների և մասնավորապես որպես մոնոպոլիստ հայտնի Սամվել Ալեքսանյանի մասին, նշեց, որ պետք է սահմանափակել նրա առանց այդ էլ արտոնյալ վիճակը:
Բադեյանը համաձայնեց, որ շաքարի ներկրման հարցում խմբակցությունում իր գործընկեր Սամվել Ալեքսանյանը մենաշնորհային դիրք ունի՝ նշելով, որ վերջինիս հետ մրցակցելը շատ դժվար է և որևէ մեկ չի կարող բաց մրցակցության պայմաններում դա անել, դրա համար էլ պետք է դնել սահմանափակումներ, որպեսզի այդ ոլորտով զբաղվելն ավելի շահութաբեր չլինի, քան մրցակցային ոլորտներով զբաղվելը:
Իսկ ընդհանրապես՝ Բադեյանի կարծիքով, մենաշնորհները լինում են բնական և կապված շուկային փոքրության հետ: