«Թուրքիայի կանայք և ժողովրդավարությունը» ասոցացիայի նոր շենքի բացման արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքեր բողոքի ալիք են բարձրացրել երկրում: Խոսքը վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, որով նա երեխա ունենալ չցանկացող կանանց անվանել էր թերի և անկատար ու կոչ էր արել բոլոր կանանց առնվազն երեք երեխա ունենալ:
Բողոքի ակցիաների անց են կացվել Ստամբուլում և Անկարայում: Ցուցարարները վանկարկել են «Կինը կին է: Կինը «կես» է միայն քո գլխում»:
Էրողանի խոսքերը արժանացել են նաև իսլամագետների քննադատությանը, ովքեր նշել են, որ կրոնական դոկտրինայում որևէ բան ասված չկա առնվազն երեք երեխա ունենալու մասով: