Հասարակություն 

Գաղտնազերծվել է Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը. hetq.am

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, որոնք խուսափում են հարկերից, թաքցնում են միլիոնավոր դոլարների հասնող ակտիվներ, ինչը փողերի լվացման խողովակ է հանդիսանում և միաժամանակ HSBC բանկին եկամուտ բերում:


Շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը՝ ցուցակում 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:


Գարեգին Բ-ն բանկի փաստաթղթերում երևում է 2000 թվականից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես» անվամբ հաշվի վրա 1.1 մլն դոլար է եղել 2006-2007թթ.:


Մայր Աթոռի մամուլի խոսնակը ICIJ-ին տրված պարզաբանման մեջ նշել է, որ այդ հաշվեհամարը բացվել է ի շահ եկեղեցու՝ բարեգործական նպատակներով:


«Այս հաշվեհամարը փոխանցվել է Գարեգին Բ-ի անվամբ նրա նախորդի մահվանից հետո նույն նպատակներով օգտագործելու համար: Հայ եկեղեցու կաթողիկոսությունը, որը Կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, ազգային կրոնական հաստատություն է և հարկման ենթակա չէ, և Վեհափառ Հայրապետը «անձեռնմխելի է հարկումից»»,- նշել է Մայր Աթոռը:



Նույն շարքից