Ռուսաստանը երբեք չի հարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա, դա հասկանալի է բոլոր պատասխանատու քաղաքական գործիչների համար, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«ՆԱՏՕ-ի ընդլայնման մասով մեր վերաբերմունքը չի փոխվել: Մեր դոկտրինայում հստակ նշված է, որ Ռուսաստանի անվտնագության համար գլխավոր սպառնալիքներից մեկը դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումն է: Ընդգծում եմ, որ սպառնալիք համարվում է ոչ թե ՆԱՏՕ-ի գոյությունը, այլ այն, թե ինչպես է այդ դաշինքը գործում պրակտիկայում»,-ասել է Լավրովը այսօր՝ հունիսի 6-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: