Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին:
Ժիրինովսկիի խոսքերով, հենց դրա համար ոչնչացվեց ռուսական ինքնաթիռը. «Ռուսաստանի և Թուրքիայի լավ հարաբերությունները վախեցնում էին ԱՄՆ-ին: Իսկ բախումից հետո ԱՄՆ-ն իր համար հարմարավետ մթնոլորտ ստեղծեց. Եվրոպայի համար վատ է, Թուրքիայի համար վատ է, Ռուսաստանի համար վատ է, Մերձավոր Արևելքի համար վատ է»,-ասել է նա:
Ընդ որում, Ժիրինովսկին նշել է, որ ԱՄՆ-ն այս ամենում որևէ կորուստ չի կրում: