Հասարակություն 

1994-95 թվականներին ստորագրված համաձայնագրերը պետք է կատարվեն ամբողջությամբ. Հայաստանում Գերմանիայի դեսպան

Գերմանիան, որն այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում, կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության պահպանումը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նրա խոսքերով, մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Գերմանիան ջանքեր է գործադրում այդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար:

Քիսլերը նշել է, որ Վիեննայի հանդիպումից հետո ղարաբաղյան հակամարտության գոտում հարաբերական անդորր է տիրում. «1994-95 թվականներին ստորագրված համաձայնագրերը պետք է կատարվեն ամբողջությամբ, և անհրաժեշտ է անհապաղ խաղաղ բանակցություններ սկսել: Ամենակարևորն այն է, որ զինադադարը լինի կայուն և երկարատև»:

Նույն շարքից