Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է ԱՄՆ, որտեղ ուրբաթ օրը մասնակցելու է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորությանը, այս մասին ՌԻՍ Նովոստիին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ Ալին մահացավ հունիսի 3-ին: Նա 74 տարեկան էր և արդեն երկար տարիներ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ: