Այսօր՝ հունիսի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ պատրաստվում է հունիսին Ալիևի հետ քննարկել խնդիրները վերջինիս տեսանկյունից: