Հասարակություն 

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին տեղում է ձյուն, առկա է մերկասառույց

Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Ջերմուկի, Սիսիանի, ինչպես նաև Վարդենյաց և Սարավանի  լեռնանցքների ավտոճանապարհներին փետրվարի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի  փակ է Վարդենյաց լեռնանցքը:


Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի ճանապարհահատվածի 36-38-րդ կմ-ում մերկասառույց է: Մարալիկ-Լանջիկ, Աշոցք-Բավրա ճանապարհահատվածներում, Արթիկի և Արագածի տարածաշրջաններում, Սպիտակի ոլորաններում և Գավառ-Մարտունի հատվածում ուժեղ քամիներ են:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմիցավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Նույն շարքից