Քաղաքական գլխավոր 

Եթե այսպես շարունակվի, Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԳՆ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա։ Թերթի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։

Հիշեցնենք, որ Պապիկյանը Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան Է, դստեր ամուսինը։ Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է։ Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում»։

Նույն շարքից