Հասարակություն 

Սամվել Բաբայանին հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթվել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձևաչափերով բանակցում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել:

Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, և Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ:

Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաև, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի: Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որևէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերև հանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից