Հասարակություն 

Խանամիրյանի կինը սիրահետել էր Վերանյանին, գործը հասել էր ինտիմ կապին. Մանրամասներ՝ տաքսու վարորդի սպանությունից. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլն անդրադարձել Էր հունիսի 1-ին Նար-Դոսի խաչմերուկում տեղի ունեցած ծեծկռտուքին։ Թե ինչն էր ողբերգությամբ ավարտված ծեծի պատճառը, շարժառիթներն ու դրդապատճառները, մինչ օրս այդպես էլ հստակ չէ։ Խոսվում է միայն, որ դեպքը տեղի է ունեցել ինչ-որ կնոջ պատճառով։ Սակայն մեզ հաջողվեց որոշ ուշագրավ մանրամասներ պարզել։ Մասնավորապես, թե ինչն էր սպանության մեջ մեղադրվողին հասցրել այդ քայլին։ Մեր հավաստի աղբյուրը, ով խոստացավ հետագայում անունը ևս ներկայացնել հանրությանը, նախ՝ անդրադարձավ սպանվածի և Վերանյանի ծանոթությանը նկատելով.

 - Վահրամ Վերանյանը, 2014 թվականին բանակից զորացրվելուց հետո, աշխատանքի է անցել Արսեն Խանամիրյանին պատկանող «Ֆուտբոլ» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ։ Նույն տաքսի ծառայությունում, որպես դիսպետչեր   էր   աշխատում   Խանամիրյանի կինը՝ Արաքսյան: Մի քանի ամիս աշխատելուց հետո այդ կինը սկսել է սիրահետել Վերանյանին, արդյունքում՝ նրանց հարաբերությունները խորացել են. ինտիմ կապեր և այլն։ Ընթացքում, թեև, Վահրամը դիմում է գրել և դուրս եկել աշխատանքից, սակայն կնոջ հետ կապերը պահպանվել են։

 2014 թվականի մի օր Վերանյանը պետք է ընկերոջ հետ գործերով գնար Մեղրի։ Արսենի կինն այդ մասին իմանալով՝ ցանկություն է հայտնել նրանց հետ գնալ Մեղրի և իր հետ վերցրել է նաև ընկերուհուն։ Երբ վերադառնում են, այդ մասին տեղեկանում Է Արսեն Խանամիրյանը։ Նրա դրդմամբ և պարտադրմամբ՝ Արաքսյան հայտարարություն է ներկայացնում ոստիկանություն, թե իբր Վերանյանը նրան առևանգել է ու բռնաբարել։ Մեղրիի բաժնում Վերանյանի նկատմամբ գործ Է հարուցվում։ Սակայն քննության ընթացքում պարզվում է, որ դա սուտ, զրպարտչական    մեղադրանք   է, սակայն Արաքսյային սուտ մատնության համար չգիտես ինչու չեն դատապարտում։ Ավելին, գործը կարճվում Է։ 2015 թվականի մարտ ամսին Արաքսյան կրկին հաղորդում է տալիս Ավան և Նոր Նորք քննչական բաժին, որ այդ նույն օրն Ավան թաղամասում իրեն է մոտեցել Վերանյանը և սուր ծակող կտրող գործիքով պատճառել մարմնական վնասվածք։ Դարձյալ քրեական գործ է հարուցվում, փորձաքննություն է նշանակվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից