Հասարակություն Տնտեսություն 

Չնաստանում գրանցվել է արտաքին առեւտրաշրջանառության ռեկորդային անկում

Ինչպես հաղորդում է vesti finance.ru լրատվական կայքը, Չինաստանի արտաքին առեւտուրը, արտահանման ծավալների կրճատման պայմաններում վերջին հինգ տարիների ընթացքում սահմանել է ռեկորդային նվազում:

 

Ներքին պահանջարկի ծավալների ու վառելիքի գների նվազման պայմաններում երկրում կրճատվել է ներկրման ծավալները: Մասնավորապես նավթի ներկրումը նվազել է 41,1 տոկոսուվ, երկաթինը՝ 50.3, իսկ ածխինը՝ 50,2 տոկոսով:

 

Չինաստանը նվազեցրել է ներկրումը բոլոր տարածաշրջաններից, այդ թվում իր գլխավոր գործընկերներ համարվող ԱՄՆ-ից ու ԵՄ-ից:

Միաժամնակ Չինաստանի արտահանումը հունվարին նվազել է 3,3 տոկոսով, իսկ դեպի Ռուսաստան արտահանումն ընկել է 42,2 տոկոսով:

 

Փորձագետների կարծիքով Չինաստանի տնտեսության ներկա ցուցանիշները զգալի ազդեցություն չեն ունենա ֆոնդային հարթակների նկատմամբ: Շուկայի համար առավել զգալի կլինեն ապագա տվյալները, երբ կտնկատվի չինական արտարժույթի տատանումներն ու երկրի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականության չափորոշիչները:

Նույն շարքից