Հասարակություն 

Սիրիացի փախստականների երեխաները Թուրքիայում հագուստ են կարում ԻՊ-ի ահաբեկիչների համար. The Daily Mail

Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների երեխաները համազգեստ են կարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների համար: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկություններով, երեխաները օրական 14 դոլար են ստանում դրա համար: Նրանց կարած հագուստներն այնուհետև անօրինական ճանապարհով հատում են սահմանը և դուրս գալիս Թուրքիայից:

Նշվում է, որ սիրիացի երեխաները հագուստ են կարում ոչ միայն ԻՊ-ի, այլ նաև՝ «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների համար:

Նույն շարքից