Հասարակություն Միջազգային 

Պուտին. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անարդյունավետ են ու միաժամանակ վնասակար

analitik.am

Ինչպես հաղորդում է vesti finance.ru լրատվական կայքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անարդյունավետ են, սակայն որոշակի վնաս են հասցնում երկրի տնտեսությանը:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով որ, Ռուսաստանի դեմ իրագործվող պատժամիջոցները վերջնական արդյունքում ոչ ոքին ուրախություն չեն բերելու, Ռուսաստանի նման երկրի  նկատմամբ դրանք անարդյունավետ են, սակայն կարող են որոշակի վնաս հասցնել, ուստի անհրաժեշտ է դա ըմբռնել ու ապահովել երկրի տնտեսական ինքնիշխանությունը:

 

«Նավթագազային ոլորտն իր ծախսատարության ու մոդեռնիզացիայի պահանջների պատճառով դառնում է անշահութաբեր ներդրողների համար, ինչի հետեւանքով մոտ ապագայում կկրճատվի վառելիքի արդյունահանումն ու արտադրությունն, ինչ, իքնըստինքյան, կառաջացնի նավթի գների աճ»,- նշել է Պուտինը:

 

 

 

Նույն շարքից