Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հունիսի 7-8-ին կժամանի Երևան, որպեսզի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների Կոմիտեի հերթական նիստին, հայտնում է Ռուսաստանի ԱԱԽ կայքը:
Քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգութան մակարդակը բարձրացնելուն, ինչպես նաև ՀԱՊԿ-ի տարածքում տարածաշրջանային անվտանգությանը:
Նիստին մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: