Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանելու Չեխիայի նապագահ Միլոշ Զեմանը:
Այցի շրջանակներում Զեմանը հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախագահի նստավայրում տեղի է ունենալու բարձր մակարդակով երկկողմ հանդիպում, ստորագրվելու են փաստաթղթեր, նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Սարգսյանն ու Զեմանը Երևանում նաև կմասնակցեն հայ-չեխական բիզնես-ֆորումի բացմանը արարողությանը:
Չեխիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Միլոշ Զեմանն իր այցը սկսելու է Ծիծեռնակաբերդում ծաղկեպսակ դնելով:
Ավելի բաղ Հայաստանում Չեխիայի դեսպանը հայտնել էր, որ Զեմանը Երևանում մի շարք հարցերի շարքում պատրաստվում է քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: