Հասարակություն 

Նախարարի կարծիքով բուհ ընդունվելու համար հատուկ պարապմունքները պարտադիր չեն

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը եղավ  թիվ 170 դպրոցում՝ հետևելով քննական գործընթացին:

Նշենք, որ այսօր մեկնարկել են Հայոց լեզու և Հայ գրականություն առարակաների ընդունելության միասնական քննությունները:

Նախարարը նախ խոսեց  դիմորդների հետ՝  ոգևորելով վերջիններիս, ապա զրուցեց նաև լրագրողների հետ: Նա մասնավորապես ասաց, որ ցանկացած դիմորդ, ով ունի միջին գիտելիք, կարող է առանց հատուկ պարապմունքների ընդունվել բուհ:

Նախարարի խոսքերով, այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, լարվածություն չկա: Իսկ ինչ վերաբերում է կատարվելիք աշխատանքներին, ապա Մկրտչյանն ասաց, որ կան ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն հաջորդ քննական շրջանում:

Նույն շարքից