Հասարակություն 

Պայթյուն Ստամբուլի կենտրոնում. Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ նաև ոստիկաններ

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի արդյունքում կա 14 վիրավոր, այդ թվում՝ 8 ոստիկան: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշենք, որ հուժկու պայթյունը որոտացել է Երևանի ժամանակով առավոտյան 09:40-ին Ստամբուլի կենտրոնում: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ դեպքի վայրով անցնելիս է եղել հատուկջոկատայիններ տեղափոխող ավտոմեքենա: Ապա լսվել են փոխհրաձգության ձայներ:

Դեպքի վայրում գտնվում են մեծ թվով իրավապահներ և Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:

Ինչ վերաբերում է  զոհերին, ապա նրանց թիվը հասնում է 11-ի: Նրանցից 7-ը ոստիկան են, 4-ը՝ քաղաքացիական անձիք:

Նույն շարքից