Միջազգային Հասարակություն 

Ռուսաստանում գազի արտահանումը նվազել է 18 տոկոսով

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,  2014 թվականին գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները կազմել են 54 միլիարդ և 730 միլիոն դոլար: Դա 18.6 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին, որը կազմել է 67 միլիարդ և 232 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը:

 

2014 թվականի դեկտեմբերին ու 2015 թվականի հունվարին Ռուսաստանն արտահանել է 172.6 միլիարդ խորանարդ մետր գազ, որոնցից 124.6 միլիարդ խորանարդ մետրը` հեռավոր երկրներ, իսկ 48 միլիարդ խորանարդ մետրը` ԱՊՀ-ի երկրներ: Ռուսաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով` 2014 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանումը կազմել է 640.3 միլիարդ խորանարդ մետր: 

Նույն շարքից