Հասարակություն Տնտեսություն 

Փաշինյանը ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ հիշեց «Կարգին հաղորդման» Պետոյին /տեսանյութ/

Այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեց «Կարգին հաղորդման» սկեչներից մեկը, որի հերոսներից մեկը՝ Պետո անունով, իր գործատուի հարցին, թե ինչ է արել մեկ ամսվա ընթացքում՝ պատասխանում է, որ լուսամուտը դրեց, վերևիս ինչ-որ բան ընկավ, հավաքեց և այլն:

Փաշինյանի խոսքերով, ամեն տարի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշվում է, որ այսինչ բանն արվեց, բայց որևէ բան չի ասվում կոնկրետ արված բաների մասին:

Պատասխանելով հարցին՝ հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նախ նշեց, որ հավանեց հարցի գեղարվեստական մասը: Ապա ասաց, որ ծրագիր իրականացնողներն իրենց պարազբանումները տվել են, այլ հարց է՝ դրա հետ կարելի է համաձայնել, թե՝ ոչ:

Արձագանքում Փաշինյանը հիշեցրեց, որ վերոնշյալ սկեչն այլ ավարտ է ունենում: Փաշինյանի խոքերով ուղղակի կառարավարությանն այսօր կարգին ասող չկա, դրա համար էլ վիճակը սա է:

Նույն շարքից