Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան չի լռելու կապված Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հետ: Նա սպառնացել է, որ թուրքական կողմը միջոցներ է ձեռնարկելու ընդունված բանաձևի դեմ:
TRT-ի ուղիղ եթերում նա նաև հույս է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը չի աջակցի Բունդեսթագի որոշմանը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագը Հայոց Ցեղասպանությունը ճանաչեց գրեթե միաձայն: Դեմ քվեարկեց միայն մեկ պատգամավորը, ևս մեկը՝ ձեռնպահ: