Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է և հիմա գտնվում է Միլանի հիվանդանոցներից մեկում, հայտնում է Reuters-ը:
Գործակալությունը նշում է, որ Բեռլուսկոնին խնդիրնր ունի սրտի հետ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայի վարչապետ է եղել 1994-95, 2001-2006 և 2008-2011 թվականներին: