Թուրքիան կարող է չեղյալ համարել ներգաղթյալների ընդունման մասով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, եթե Բրյուսելը չերաշխավորի, որ Թուրքիայի քաղաքացիները առանց վիզային ռեժիմ կստանան: Նման հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters գործակալությունը:
Թուրքական TRT Haber-ի հետ հարցազրույցի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան պատրաստ է կրկին սահմանները բացել փասխտականների համար այն դեպքում, եթե Եվրամիությունն ընդառաջ գնա իր պահանջներին:
Բացի դրանից, թուրք պաշտոնյան պահանջել է Բեռլինից հայտարարություն անել, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը հակասում է Գերմանիայի արտաքին քաղաքականությանը: