Ազգային ժողովի պատգամավորի դեմ և առհասարակ բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ իրենք օպերատիվ կերպով հետևում են իրավիճակին:
Նա հիշեցրեց, որ կատարվածի մասով արձագաքել է նաև ԼՂՀ ՄԻՊ-ը, իսկ ինքն իրավասություն չունի այս հարցում. «Կարծում եմ, որ պարոն Մելիքյանը հնարավորություն կունենա այս առումով լրագրողների հարցերին պատասխանել»:
Թաթոյանը նաև նշեց, որ այս պահին քննություն է ընթանում, իսկ Մելիքյանը լիարժեք տիրապետում է իրավիճակին: