Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակարգն անվանել է ֆաշիստական, այս մասին հայտնում է i24 news-ը:
«Թուրքիան թույլ է տալիս ահաբեկիչներին բացահայտորեն հատել սահմանը և Սիրիա մտնել: Էրդողանը թույլ է տվել հազարավոր ահաբեկիչների մուտք գործել Հալեպ: Քաղաքականության մեջ նա իրեն դրսևորում է ինչպես տականքը»,-ասել է Ասադը:
Ասադի խոսքերով, Էրդողանի նպատակը Հալեպը գրավելն էր, սակայն հիմա վերջինիս հույսերը փշրվել են: