Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանն Ադրբեջանի համար ռազմավարական գործընկեր է. Ալիև

Ռուսաստանն Ադրբեջանի համար ռազմավարական գործընկեր է, իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Մոսկվայի դերակատարումը՝ կառուցողական: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք շատ կառուցողական և բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ընդունում ենք որպես ռազմավարական գործընկերոջ: Մոսկվայի պահվածքը համապատասխանում է դրան»,-ասել է Ալիևը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի մասնակցությանը, ապա Ալիևն այն դրական է անվանել:

Նույն շարքից