Քաղաքական 

Կրակի դադարեցման ռեժիմը փխրուն է. Իլհամ Ալիև

Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմն անկայուն է, փխրուն, իսկ գոյություն ունեցող ստատուս-քվոն՝ անընդունելի: Նման հայտարարությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ շփման գծում անընդհատ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ են տեղի ունենում. «Ռեժիմը փխրուն է: Գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է»,-ասել է Ալիևը՝ հայկական կողմին մեղադրելով սադրանքների մեջ:

Նույն շարքից