Հասարակություն Սպորտ 

Կլիչկո եղբայներին համատեղ մենամարտի համար խոստացել են 100 միլիոն դոլար

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU գործակալությունը, աշխարհի պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA (Super), WBO и IBF վարկածի չեմպիոն 38-ամյա Վլադիմիր Կլիչկոն հայտնել է, որ Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի համար, եղբայրներին առաջարկվել է 100 միլիոն դոլար:

 

Նա նշել է, որ իրեն ու եղբորը բազմիցս առաջարկել են համատեղ մենամարտ անցկացնել, սակայն, իրենք սկբունքայնությունից առաջնորդվելով, երբեք նման քայլի չեն դիմի:

 

Վերջում նա ավելացրել է, որ երջանկությունը միայն դրամի մեջ չէ, ուստի փողի միջոցով ամեն ինչ չի լուծվում, ուստի նման մենամարտ տեղի չի ունենա:

 

 

Նույն շարքից