«Հրապարակ» թերթը գրում է. «Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբությունների նկատմամբ։ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպվում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն։ Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարմանքով նշեց, թե իր երկարամյա պրակտիկայում զենքի նկատմամբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից նման մեծ հետաքրքրություն չի տեսել։
ԴՕՍԱԱՖ-ն օրը երկու հերթափոխով պարապմունքներ է անցկացնում, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք ու աղջիկներ են»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում