«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը երեկ որոշում կայացրեց բերման ենթարկել այս սպանության գործով դատապարտված մի քանի վկաների, այդ թվամ նաև ԱԱԾ աշխատակցին։
Երեկվա նիստի ընթացքում դատարանը շարունակեց հրապարակվել գործով առանցքային վկա Վահագն Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նախորդ նիստին մեղադրող կողմը էական հակասություն էր տեսել վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում։ Այս վկան դատարանում նախորդ նիստին պատմեց, որ էրեբունի համայնքում գտնվող ավտովերանորոգման կետում է աշխատել, իրենց երեք անձ է մոտեցել, ասել են, որ մեկը վատ է զգում, խնդրել են տանել«Էրեբունի» հիվանդանոց։
Վկան նախաքննության ընթացքում հայտնել է. որ իրեն է ներկայացվել մի տեսանյութ, որում երևում է իր մեքենան։ Այդ ժամանակ իր մեքենայում եղել են իրեն անծանոթ երեք անձ. Հետագայում իմացել է, որ նրանք Տլեն, Գաստիկը և Ծըգլն էին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում