Ինչպես հաղորդում է vesti finance.ru լրատվական կայքը, թուրքական լիրան հասել է իր պատմական մինիմումին, ինչի պատճառ է հանդիսացել Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները:
Մասնավորապես փետրվարի 4-ին նա սուր քննադատության ենթարկեց Թուրքիայի կենտրոնական բանկին՝ նշելով որ բանկի տոկոսադրույքները շատ բարձր են: Փորձագետները նրա հայտարարությունը համարեցին կենտրոնական բանկի անկախությունն սահմանափակելու փորձ, ինչը ներդրողների համար անընդունելի է: Դրանից հետո թուրքական լիրան սկսեց անկում ապրել՝ հասնելով պատմական մինիմումի:
Հաջորդ ելույթին Էրդողանը նշեց, որ աշխարհի 20 զարգացած երկրների շարքում հայտնվելու համար Թուրքիան պետք է անցնի նախագահական կառավարման համակարգին՝ միաժամանկ շարունակելով Կենտրոնակա բանկի քննադատությունը, ինչից հետո լիրան կրկին ակում ապրեց: