Հասարակություն 

Առեղծվածային դեպք «Պապլավոկ» ռեստորանում. հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com

Այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վարդան Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանի և ավագ քննիչ Մարատ Շահբազյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com 

Նույն շարքից