Հասարակություն 

Այս գիշեր Տաշիրում տուն է այրվել

Հունիսի 8-ին, ժամը 02.08-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել՝ 05.00-ին: Գետափնյա փողոցի 6-րդ թաղամասում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տան (մոտ 25 քմ) տանիքն ու առաստաղը:

Նույն շարքից