Հայաստան Հասարակություն 

ՀՀԿ խոսնակ. Հինգշաբթի օրը կտրվի պարզաբանումներ, որով կստանաք շատ հարցերի պատասխաններ

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի՝  երկու ժամ տևած հերթական նիստից հետո ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ  խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկել են Հայաստանում առկա ներքաղաքական  իրավիճակը, ներկուսակցական հարցեր։ «Հիգշաբթի օրը տեղի  կունենա ՀՀԿ խորհրդի նիստը, և կուսակցությունը՝  որպես հրապարակային, ժողովրդավարական, բաց կուսակցություն բոլոր հարցերի պատասխանները կներկայացնի»:

 

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք անդրադարձ եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին, Էդուարդ Շարմազանովն ասաց.  «Մենք անդրադարձել են ՀՀ ներքաղաքական կյանքի կարևորագույն հարցերին,  եթե գտնում եք՝ այդ ելույթը արժանի էր ուշադրության, ապա անդրադարձ եղել է: Մեզ համար արժանի են բոլոր այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը» : Նա նշեց, որ իրենք ոչ թե  առանձին ելույթներ, այլ՝ ընդհանուր խնդիրներն են քննարկում և առաջարկում լուծումներ:

 

 

Հարցին, թե պաշտոնանկություններ լինելու՞ են, նա պատասխանց, որ  պաշտոնյաներ փոխելու խնդիր չկա, և  նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Մասնավորապես՝ ոստիկանապետ Վլամիր Գասպարյանի պաշտոնի վերաբերյալ նա ասաց. «Եթե Հայաստանում մի քանի պրոֆեսիոնալ պաշտնյա կա, նրանցից մեկը  ոտիկանապետն է» ։

 

 

 

:

 

 

 

Նույն շարքից