ՀԱՊԿ անդամ երկրները պետք է օրինակ ծառայեն մյուսների համար միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների կոմիտեյի նիստի ժամանակ հայտարարաել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրյուշևը:
«ՀԱՊԿ շրջանակներում մենք ուղղակի պարտավոր ենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում որակյալ և համակողմանի համագործակցության օրինակ ցույց տալ և միջոցներ ձեռնարկել կազմակերպչական ու քաղաքական, ռազմական համագործակցության, ՀԱՊԿ-ի հակաահաբեկչական ուժային պոտենցիալի զարգացման և այլ ոլորտներում»,-ասել է նա:
Պատրուշևը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում մինչև 2025 թվականը ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավորության համաձայնեցման հարցով: Նրա խոսքերով, համապատասխան փաստաթուղթը կարող է ստորագրման հանձնվել արդեն այս աշուն՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության Խորհդրի նիստում: