ՀԱՊԿ անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների Կոմիտեի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը քննարկվում երկու երկրներում օրենսդրական մակարդակում:
«Այս հարցը գտնվում է երկու երկրների օրենսդիր մարմինների քննարկման մակարդակում»,-ասել է Բորդյուժան՝ պարզաբանելով, որ համատեղ ՀՕՊ պետք է ստեղծվի ամբողջ ՀԱՊԿ տարածքում և հավելելով, որ այս պահին գործում է միայն Ռուսաստանի և Բելոռուսի համատեղ ՀՕՊ համակարգը:
Խոսելով ՀԱՊԿ տարածքում արգելված ահաբեկչական խմբավորումների մասին՝ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտնեց, որ այս պահին դրանց թիվը հասնում է 92-ի և դա այն դեպքում, որ 2009 թվականին դրանց թիվը հասնում էր 32-ի, իսկ 2010-ին՝ 47-ի: