Եվրամիությունը հույս ունի որքան հնարավոր է շուտ նոր համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության համար, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Մալենա Մարդը, ում խոսքերով, և ԵՄ-ին, և Ադրբեջանին նոր իրավական բազա է անհրաժեշտ:
«Այս պահին աշխատանքներ են տարվում Եվրամիության Խորհդրից մանդատ ստանալու համար: Դրանից հետո հնարավոր կլինի բանակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ: Պետք է ասեմ, որ մենք արդեն երկու հանդիպում ունեցել ենք: Հույս ունենք, որ բանակցություններ հնարավոր կլինի սկսել որքան հնարավոր է շուտ»,-ասել է Մարդը
Մարդը նաև նշել է, որ գործող համաձայնագիրը ստորագրվել է 1990-ականներին և շատ հին է, քանի որ այդ ժամանակներից շատ բան է փոխվել ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններում: