Հասարակություն 

ՀԱՊԿ անվտանգության ռազմավարության նոր նախագիծը գրեթե համաձայնեցված է. Բորդյուժա

ՀԱՊԿ անդամ երկրները գրեթե համաձայնեցրել են մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածը հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Երևանում լրագրողների հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այդ փաստաթուղթը, Բորդյուժայի խոսքերով, ուղղված է դիմակայելու նոր մարտահրավերներին և նոր պայմաններում առաջացած ՀԱՊԿ անդամ երկրների համար գոյություն ունեցող սպառնալիքներին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև հույս է հայտնել, որ ռազմավարության նախագիծը կներկայացվի աշնանը կայանալիք կազմակերպության հավաքական անվտանգության Խորհրդի նիստին:

Նույն շարքից