Հասարակություն Տնտեսություն 

Իսպանիայի արտգործնախարար. ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետեւանքով կորցրել է 21 միլիարդ եվրո

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով կորցրել է 21 միլիարդ եվրո:

Այդ մասին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Մարգալոն, նշելով որ պատժամիջոցները վնաս են հասցրել բոլորին, իսկ Եվրամիությունը իր արտահանման ծավալների նվազման հետեւանքով ներկայումս կրել է 21 միլիարդ եվրոյի կորուստ:

 

Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են կիրառում ԵՄ-ը, Նորվեգիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան ու Ավստրալիան:

Պատժամիջոցները հիմնականում գործադրվել են Ռուսաստանի բանկային համակարգի ու վառելիքային ոլորտի նկատմամբ, ինչի հետեւանքով ռուսական բանկերը չեն կարողանում միջազգային գործառույթներ իրականացնել, միաժամանակ նվազում է նավթի արտահանությունը:

 

Իր հերթին ԵՄ-ի ու մի շարք այլ երկրների նկատմամբ Ռուսաստանը կիրառել է մի շարք պարենային ապրանքների ներկրման սահմանափակումներ, ինչի հետեւանքով այդ երկրներում մի շարք ոլորտներ կանգնել են որոշակի դժվարությունների առջեւ:

 

 

Նույն շարքից