Հայաստանը կարող է իր զինված ուժերն արդիականացնել, ՀԱՊԿ անդամ երկրներում զենք ձեռք բերել արտոնյալ գներով: Այս մասին Երևանում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Կազմակերպության անդամ երկրների ԱԱԽ քարտուղարների Կոմիտեի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Բորդյուժան նշել է, որ Հայաստանի զինված ուժերն աշխատելու համար շատ ձևեր ունեն:
«Գլխավորը ՀԱՊԿ համակարգում արտոնյալ ռամզա-տեխնիկական համագործակցության համաձայնագիրն է, որի համաձայն Հայաստանը կարող է արտոնյալ գներով ձեռք բերել այն զենքը, որը ստեծվել է ՀԱՊԿ անդամ երկրներում»,-ասել է Բորդյուժան: